ՌԱԴԻՈ

Զոհրաբյան. «Քաղաքական իրադարձությունները միշտ խանգարում են դատական համակարգին»

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է դատական համակարգի փոփոխությունների մասին։
Sputnik
Զոհրաբյան. «Քաղաքական իրադարձությունները միշտ խանգարում են դատական համակարգին»

«Դատական համակարգը, եթե համեմատելու լինենք մի քանի տարի առաջ գոյություն ունեցած դատական համակարգի հետ, ապա անհամեմատ փոխվել է դեպի լավը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

Նա ավելացրեց, որ քաղաքական իրադարձությունները միշտ խանգարում են դատական համակարգին։

«Երբ երկրում ունենում ենք ներքաղաքական սուր իրավիճակ, դատական համակարգը մի քանի քայլ նահանջում է»,-նկատեց Զոհրաբյանը։

Փաստաբանների պալատի նախագահի խոսքով` պետք է այնպես անենք, որ անկախ քաղաքական անցուդարձից դատական համակարգը մնա կայուն, անկախ և կարողանա պահել իր զարգացման գիծը։