Տիգրան Մուկուչյանին փոխարինող են գտել. նա հակասություններ ունի նոր իշխանության հետ. «Փաստ»

Թերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները մեկ ընդհանուր թեկնածու ունեն Տիգրան Մուկուչյանի պաշտոնի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի պաշտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցներն այս պահին ունեն մեկ ընդհանուր թեկնածու՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանը: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։

«Չնայած այն հանգամանքին, որ իշխանություններն Իոաննիսյանի հետ հանրային որոշ հարցերում ունեին հակասություններ եւ պարբերաբար քննադատական հայտարարություններ են հնչում միմյանց հասցեին, այդուամենայնիվ, առաջիկայում այդ հարցը կմտնի օրակարգ»,– գրում է թերթը:

Տիգրան Մուկուչյանին փոխարինող են գտել. նա հակասություններ ունի նոր իշխանության հետ. «Փաստ»

Պարբերականը հիշեցնում է, որ դեռեւս անցած տարվա սեպտեմբերի սկզբին էր գրել, որ «Երեւանի ավագանու ընտրությունները յուրօրինակ փորձաքար են Մուկուչյանի ու ԿԸՀ մյուս անդամների համար:

«Չնայած իշխանափոխությունից հետո շատերն էին պահանջում նրա հրաժարականը, սակայն, մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը սկզբունքորեն դեմ չի եղել, որ փորձառու Մուկուչյանը շարունակի պաշտոնավարել, սակայն պայմանով. եթե ընտրություններն ընթանան «նոր ժամանակների» պահանջներին համապատասխան, արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ կվստահվեն Մուկուչյանին»,– նշված է հոդվածում:

Փաստը նշում է` այդպես էլ եղավ: Փաստացի, Մուկուչյանի կազմակերպած երկու ընտրություններից էլ, ըստ էության, իշխանությունները դժգոհ չէին, կարելի է ասել՝ ավելին, նույնիսկ շատ գոհ էին, բայց նրա հեռանալու ժամանակն արդեն հեռու չէ: