Տատիկը որոշել է նկարվել սառցաբեկորի վրա և հայտնվել բաց ծովում

Ամերիկացի զբոսաշրջիկ Ջուդիթ Սթրենգը փորձել է լուսանկարվել գահանման սառցաբեկորի վրա, բայց սառույցը պոկվել է, ու կինը չնախատեսված նավարկության է մեկնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Տարեց ամերիկուհի Ջուդիթ Սթրենգը Իսլանդիայում նստել է գահի տեսք ունեցող սառցաբեկորի վրա, որպեսզի լուսանկարվի, բայց հայտնվել է բաց ծովում։ Այս մասին տեղեկացնում է ABC հեռուստաընկերությունը։

Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավ-արևելքում։ Կինը նկատել է գահանման սառցաբեկորը և որոշել է վրան նստած լուսանկար ունենալ։

​«Սառցաբեկորն այնպիսի տեսք ուներ, որ վրան հարմար էր նստել։ Կարծեցի՝ զվարճալի կլինի։ Երբ նստեցի, սկսեց ճոճվել, ու ալիքը մոտեցավ», - ասել է Սթրենգը։

Թբիլիսիում տատիկն իր պարով վարակում է կանգառում հավաքված մարդկանց. տեսանյութ

Նրա որդին՝ Ռոդ Սթրենգը, հասցրել է լուսանկարել նրան, որից հետո սառույցը պոկվել է, ու ամերիկացի տատիկը չնախատեսված նավարկության է մեկնել։

Կինը փրկվել է ֆլորիդացի նավապետ Ռենդի Լանկտոնի շնորհիվ, որն այդ պահին մոտակայքում է եղել։

Նշվում է, որ Սթրենգի թոռը Twitter-ում մի շարք լուսանկարներ է հրապարակել, որոնք տարածվում են սոցցանցերում, օգտատերերը տարեց կնոջն արդեն «սառցաբեկորի թագուհի» են կոչել։ Սթրենգն ասել է, որ գոհ է այդ փորձությունից։