Սիմոնյանի ու Քեոսայանի 5 տարեկան դուստրը նաև անգլերեն խոսել գիտի․ տեսանյութ

RT–ի և Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ու ռեժիսոր Տիգրան Քեոսայանի փոքրիկն անգլերեն խնդիրներ է լուծում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. RT–ի և Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ու ռեժիսոր Տիգրան Քեոսայանի դստեր ուսուցչուհին հիացած է փոքրիկի հաջողություններով։

Սիմոնյանը մի տեսանյութ է հրապարակել, որի գլխավոր հերոսը հինգ տարեկան դուստրն է։

Տեսանյութում մանկավարժն անընդհատ գովում է աղջկան լավ կարդալու և տրամաբանական խնդիրները լուծելու համար։

«Մարյաշան անգլերեն է սովորում #5տարեկան #նախադպրոցական կրթություն», - տեսանյութին կից գրել է Սիմոնյանը։

Նրա էջի բաժանորդների մեկնաբանությունները չեն ուշացել։

«Մարգարիտա, ձեր դուստրը ինձանից լավ անգլերեն գիտի, կատակ եմ անում, իհարկե, բայց հիանալի է», - գրել է մեկը։

«Կեցցե փոքրիկը, ծնողների հպարտությունն է»,– գրել է մեկ ուրիշը։

Գովեստի խոսքերով ուղեկցվող տեսանյութը մի քանի ժամում դիտել են ավելի քան չորս հազար անգամ։

Հիշեցնենք՝ Տիգրան Քեոսայանն ու Մարգարիտա Սիմոնյաննը երկու երեխա ունեն։ 2013 թվականին ծնվել է նրանց դուստրը, իսկ 2014 սեպտեմբերին՝ որդին։