Մարտիրոսյանի կինն անկեղծորեն խոսել է ամուսնու կուռքի ու հայկական կոնյակի մասին

Ժաննա Լևինան, որն իր սրամտությամբ չի զիջում ամուսնուն, պատասխանել է բաժանորդների հարցերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, պատասխանել է Instagram-ի բաժանորդների հարցերին ու ապացուցել, որ պետք եղած ժամանակ օձին բնից կհանի։

Հարցին՝ արդյո՞ք Գարիկը շատ երկրպագուներ ունի, Լևինան պատասխանել է․ «Շատ, բայց կուռքը մեկն է»։

«Դուք ձեզ գեղեցի՞կ եք համարում» հարցին ի պատասխան նա գրել է. «Ամուսինս ասում է, որ գեղեցիկ եմ։ Նրան չվստահելու պատճառ չունեմ»։

Նա խոստովանել է նաև, որ միայն հայկական կոնյակ է խմում։

Ժաննա Լևինան ու Գարիկ Մարտիրոսյանն արդեն 21 տարվա ամուսիններ են։ Նրանք ամուսնացել են 1998 թվականին։ Առաջին դուստրը` Ժասմինը, ծնվել է 2004 թվականին։ 2009 թվականին ծնվել է որդին` Դանիելը։