«Կներես, մամ». Վերա Բրեժնևայի դուստրը որոշել է այլևս չլինել մոր «կրկնօրինակը»․ լուսանկար

Վերա Բրեժնևայի ավագ դուստրը ցնցել է բաժանորդներին Instagram-յան լուսանկարով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Հայտնի երգչուհի Վերա Բրեժնևայի ավագ դուստրը սևահեր է դարձել։ Սոնյա Կիպերմանը նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում ու ցնցել բաժանորդներին։

«Փոփոխություններ։ Կներես, մամ», - լուսանկարին կից գրել է Կիպերմանը։

Մեկ օրվա ընթացքում հրապարակումն ավելի քան հինգ հազար «like»–ի է արժանացել։

Նրա էջի բաժանորդներին դուր է եկել կերպարանափոխությունը։

«Շատ ավելի լավ է»,– գրել է երկրպագուներից մեկը։

«Անչափ գեղեցիկ է»,– նշել է մեկ ուրիշը։

17-ամյա Կիպերմանը, ըստ երևույթին, որոշել է սևահեր դառնալ մորից տարբերվելու համար։ Նրան հաճախ համեմատում էին մոր հետ ու նշում, որ շատ նման են իրար։

Հիշեցնենք՝ «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մասնակիցը հուլիսին Երևան էր եկել։