Ինչո՞վ է հայ ամուսնուն կերակրում Ստոցկայան․ լուսանկար

Հայտնի երգչուհի Անաստասիա Ստոցկայան Instagram-ում պատմել է իրենց ընտանիքի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Հայտնի երգչուհի Անաստասիա Ստոցկայան Instagram-ում ցույց է տվել՝ ինչով է կերակրում իր ամուսնուն՝ Սերգեյին (նրա անունը չի հրապարակվում լայն հասարակության համար), որը Ռուսաստանում ապրող հայ գործարար է։

«Ամուսինս այսօր նախաճաշել է @kremlin_caviar-ով, նա հիացած է։ Ես, իհարկե, զսպեցի ինձ, բայց շուտով կսկսի Բարեկենդանը, կավարտվի իմ դիետիկ սնունդը, և ես էլ ինձ թույլ կտամ կարմիր ու սև ձկնկիթով նրբաբլիթներ ուտել։ Մեր երեխաները դեռ չեն համտեսել ծովի պարգևները, բայց աստված նրանց հետ, մեզ ավելի շատ կհասնի», - գրել է Ստոցկայան։

Հրապարակումն ավելի քան 10 հազար like է հավաքել։

2010 թվականին ամուսնացած զույգի առաջնեկը` Ալեքսանդրը, ծնվել է 2011 թվականի հուլիսի 16-ին։ 2017 թվականի մայիսի 7-ին ծնվել է նրանց դուստրը, որի ծնվելուց առաջ ամուսններն արդեն որոշել էին, որ դստերը Վերա են կոչելու` ի պատիվ իրենց երկուսի տատիկների։