Հայաստանի ճանապարհներին արգելափակվել են մոտ 2000 ավտոմեքենա. ի՞նչ կատարվում այս պահին

Փրկարարներն ու ոստիկանները հերթապահություն են իրականացնում Հայաստանի ճանապարհներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Գորիս-Երևան Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները բաց են միակողմանի: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` ներկայացնելով 09։30-ի տվյալները։

Ինչպիսի եղանակ կլինի հանգստյան օրերին Հայաստանում

«Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից իրականցվում է հերթապահություն: Երթևեկությունը իրականացվում է որոշակի սահմանափակումներով: Ձնամաքրման աշխատանքները շարունակվում են»,– նշված է հաղորդագրության մեջ։

ԱԻՆ–ը հայտնում է նաև, որ երեկ` մարտի 1-ին, ժամը 12:00-ից 22:12-ը փրկարարները Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ճանապարհների որոշ հատվածներում արգելափակումից դուրս են բերել մոտ 2000 ավտոմեքենա, որից 400-ը տեղափոխել են անվտանգ տարածք, իսկ 30 քաղաքացու տեղափոխել են ՊՆ թիվ N զորամաս՝ գիշերակացի: