Ո՞ր ճանապարհներն են փակ կամ դժվարանցանելի, ներկայացնում է ԱԻՆ–ը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Մարտի 1-ին, ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից և հավելում, որ Վարդենյաց լեռնանցքը փակ Է:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մարդատարների համար՝ դժվարանցանելի:

Ե՞րբ կգա իրական գարունը. եղանակի տեսություն

Դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ և Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիաի տարածաշրջանների միջհամայքային ավտոճանապարհները:

Լոռու մարզի Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 17-20-րդ կմ-ին, «Սպիտակի» ոլորաններում և Մ-2 ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: