Ուլուբաբյան. «Այն, ինչ կատարվեց Սումգայիթում, առանց Գորբաչովի իմացության չի եղել»
© Sputnik
Ուլուբաբյանը փաստեր և ապացույցներ ունի, որ Սումգայիթյան ջարդերը կազմակերպված էին բարձր մակարդակով և իրականացվել են Խորհրդային իշխանությունների թողտվությամբ:
«31 տարի առաջ կատարված դաժան ոճրագործությունը պետք է հստակ որակվի ցեղասպանություն,-ասում է Ուլուբաբյանը:
1988թ–ի փետրվարի 27-ին` Արցախի ինքնորոշման իրավունքի համար Լեռնային Ղարաբաղում անցկացված առաջին հանրահավաքից ընդամենը 2 շաբաթ անց, Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում սկսվեց հայ բնակչության զանգվածային տեղահանումն ու ջարդը։
3 օր շարունակ` փետրվարի 27–29-ը, ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեց քաղաքի հայ բնակչության ջարդն ու զանգվածային տեղահանությունը։ Սրա նպատակն էր հայերին ահաբեկելով կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։