Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին. «Ռոսիա-24»–ն անդրադարձել է 31-ամյա վաղեմության դեպքերին

«Ռոսիա-24» հեռուստաալիքը տեսանյութ է ներկայացրել Սումգայիթում հայերի ջարդերի 31-րդ տարելիցի կապակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. «Ռոսիա-24» պետական հեռուստաալիքի նորությունների երեկոյան բլոկում եթեր են հեռարձակել մի տեսանյութ, որը պատմում է, թե ինչպես են Հայաստանում հիշում Սումգայիթում զոհվածներին։

Ռեպորտաժում ներկայացվել է հայկական ջարդերի ականատեսների և նրանց բարեկամների անցած ամբողջ ճանապարհը։ Հեղինակներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող պուրակում գտնվող Սումգայիթյան անմեղ զոհերին նվիրված խաչքարը։

Սումգայիթի ջարդերը Արցախում իրականացվող խաղաղ ցույցերի պատասխանն էր. Փաշինյան

Հուշարձանի մոտ ծաղիկներ խոնարհած քաղաքացիներից բացի, սյուժեում կոտորածի մասին է պատմում նաև «Իմ քայլը» իշխող դաշինքի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

Ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել էր Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Սումգայիթի ողբերգական իրադարձությունների անմեղ զոհերին։

1988թ.–ի փետրվարի 27-29–ը Ադրբեջանի Սումգայիթ հայաբնակ քաղաքում տեղի ունեցած կոտորածների զոհ դարձան տասնյակ հայեր, հարյուրավորները վիրավորվեցին։

Այդ ողբերգությունը բեկումնային կետ դարձավ հայ–ադրբեջանական ազգամիջյան հակամարտության սրման մեջ և հանգեցրեց Սումգայիթից Արցախ ու Հայաստան հայ փախստականների առաջին հոսքերին։