Սպանության համար հետախուզվող վրացուն հայտնաբերել են Երևանում

Անհասկանալի է, թե ինչպես է վրացին հայտնվել Երևանում, որովհետև նրա անունը հսկիչ-անցագրային կետերից որևէ մեկում չի ֆիքսվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները երեկ` փետրվարի 28-ին, Երևան քաղաքի Բակունցի նրբանցքի շենքերից մեկի մոտ հայտնաբերել և քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի 38-ամյա Շոթա Ց.-ին։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ուզու՞մ ես օրենքով գող լինել. եղի՛ր, բայց միայն բանտում. ի՞նչ պետք է ընդօրինակեն Երևանում

Հաղորդագրության մեջ նշված է, որ Շոթա Ց.-ն փետրվարի 25-ից հետախուզվում է Վրաստանի Թբիլիսի քաղաքի ոստիկանության դեպարտամենտի կողմից Վրաստանի քրեական օրենսգրքի 108 հոդվածի (սպանություն 2 կամ ավելի անձանց) և 236 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի (ապօրինի կերպով զենք փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Միաժամանակ պարզվել է, որ Շոթա Ց.-ն Հայաստան է ժամանել առանց հսկիչ-անցագրային կետերից որևէ մեկում ֆիքսվելու և առանց համապատասխան փաստաթղթավորման։

Այդ կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում: