Սեյրան Օհանյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա կալանք է դրվել. ԶԼՄ

Sputnik Արմենիային հայտնի դարձավ, որ իրականում նախկին նախարար Սեյրան Օհանյանի կենսաթոշակային հաշվի կալանքը բանկային տեխնիկական թերության հետևանք է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. «Մարտի 1-»-ի քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն արգելանք էր դրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա։ Այս տեղեկությունը հրապարակել է «Փաստինֆո» կայքը:

Սեյրան Օհանյան. «Տրամադրությունս մի՛ փչացրեք»

Լուրի հրապարակումից հետո Sputnik Արմենիային հետ զրույցում Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացրին, որ իրականում նախկին նախարար Սեյրան Օհանյանի կենսաթոշակային հաշվի կալանքը բանկային տեխնիկական թերության հետևանք է եղել։ Ավելին, այս պահին տեխնիկական խափանումը վերացված է, իսկ կալանքը` հանված։

Հիշեցնենք, որ, «Մարտի 1»–ի գործի շրջանակներում Սեյրան Օհանյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1- ին մասով՝ սահմանադրական կարգը տապալելու համար։ Վերջինս հայտարարել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Հիշեցնենք նաև, որ Սեյրան Օհանյանը 2008 թվականին զբաղեցնում էր ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: