ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Ռուսաստանը միայն կողջունի Հայաստանի ու Իրանի բազմակողմանի համագործակցությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում առցանց–ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ Պետական դումայի Դաշնության խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը։
«Ես շատ լավ հասկանում եմ այն դերակատարությունն ու օգնությունը, որն անցած դարի 80–ականների վերջին 90–ականների սկզբին Իրանը ցուցաբերել է Հայաստանին։ Իրանը Հայաստանի ամենամոտ հարևանն է, բարեկամական երկիր, որի հետ հարաբերությունները շատ կարևոր են», – ասաց սենատորը։
Նրա խոսքով` Ռուսաստանը նույնպես բավականին սերտ հարաբերություններ ունի Իրանի հետ, համագործակցում է Սիրիայում հակամարտությունը լուծելու հարցում։ Իրանը մեծ ջանքեր է գործադրել ահաբեկիչներին չեզոքացնելու համար։
«Ռուսաստանը միայն կողջունի Հայաստանի ու Իրանի համագործակցությունը։ Ցավոք, ԱՄՆ–ն դուրս է եկել Իրանի հետ համաձայնագրից ու հիմա փորձում է Իրանին պատժամիջոցների փուլ վերադարձնել։ Այդ առումով համագործակցությանն ուղղված ցանկացած շարժում կլինի կօգուտ Հայաստանի, Ռուսաստանի ու Իրանի», – ասաց Ջաբարովը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27–28–ին պաշտոնական այցով Թեհրանում էր։