Ռուսաստանում ձերբակալել են ահաբեկչությունների շարք նախապատրաստողների

Խանտի-Մանսիական ինքնավար շրջանում ահաբեկչությունների շարք և սպանություններ ծրագրող զինյալների են ձերբակալել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Ահաբեկչությունների և սպանությունների շարք նախապատրաստող ահաբեկիչների են վնասազերծել Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրավապահ մարմիններին։

Զինյալներին ձերբակալել են Խանտի-Մանսիական ինքնավար շրջանում։

Ահաբեկիչը ռումբ է պայթեցրել Սոմալիի հյուրանոցի մոտ. կան զոհեր, հարյուր վիրավոր

«Կասեցվել է քողարկված ահաբեկչական խմբավորման գործունեությունը, որի անդամները որդեգրել էին միջազգային ահաբեկչական կազմակերպության գաղափարախոսությունը և սերտ կապեր ունեին Հյուսիսային Կովկասում գաղտնի գործող ավազակային խմբավորման հետ», – ասել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, ում խոսքերն են մեջբերվում հաղորդագրությունում։

Զինյալները հանդիպում էին վարձակալած բնակարաններում Սուրգութ և Պիտ–Յախ քաղաքներում, որտեղ քննարկում էին հատուկ կարևորության և կենսաապահովման օբյեկտների, պետական իշխանության և իրավապահ մարմինների վրա իրենց հարձակումները։ Վոլկի խոսքով, նրանք նաև պայթյուններ էին նախատեսում մարդկանց զանգվածային կուտակման վայրերում։

«Փետրվարի 1-ին և 15-ին ձերբակալվել են նրանցից երկուսը, անձնական խուզարկման ժամանակ մեկի մոտ հայտնաբերվել է РГД-5 տեսակի նռնակ` պայթուցիչով, իսկ գոտուց հանվել ինքնաշեն պայթուցիչ սարք, որը համալրված էր խոցող տարրերով», – պատմել է Վոլկը։

Քրեական գործեր են հարուցվել, այդ թվում նաև «Ահաբեկչություն» հոդվածով։