Ռուս երգչուհի SHENA–ն հայ դիզայների զգեստով ցնցել է երկրպագուներին. տեսանյութ

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգչուհի Վալերիայի ավագ դուստրը, որը հայտնի է SHENA Question մականունով, տեսահոլովակում նկարահանվելու համար ընտրել է հայ դիզայներ MARDZHAN–ի սադրիչ զգեստը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Հայտնի ռուս երգչուհի SHENA–ն` իսկական անունը Աննա Շուլգինա, նոր` «Լքվածի մոտ» («У разбитого тебя») տեսահոլովակում հանդես է եկել հայ դիզայներ MARDZHAN–ի զգեստով։

Աննան երգչուհի Վալերիայի (Ալլա Պերֆիլովա) և պրոդյուսեր Ալեքսանդր Շուլգինի ավագ դուստրն է։ Աղջիկը երկար ժամանակ փորձում էր գտնել իրեն, սակայն 2018 թվականի սեպտեմբերի 20-ին նա թողարկեց «Լռությունը խախտված է» մինի ալբոմը և «Ապրում ես գլխումս» երգի տեսահոլովակը։

Բացի այդ երգչուհին փոխել է իմիջը և ապշեցրել երկրպագուներին վառ արտաքինով` հանդես գալով նոր երգի տեսահոլովակում։ Սադրիչ զգեստը կատարյալ գրկում է աղջկա մարմինը, նա անզուգական տեսք ունի` կարճ սանրվածքով և սպիտակ մազերով։

Նշենք, որ սեղմիրանով կարմիր մետաքսյա զգեստը հայ դիզայների հավաքածուի ամենահայտնի գործերից մեկն է։