Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել երթի ի հիշատակ Մարտի 1–ի զոհերի` կնոջ և դուստրերի ուղեկցությամբ։
Sputnik Արմենիայի ֆոտոթղթակիցն արձանագրել է ամենակարևոր պահերը։
Մարտի 1-ի երեկոյան Երևանի կենտրոնական փողոցներում ցուցարարների և ոստիկանության ստորաբաժանումների բախումների հետևանքով հարյուրավոր մարդիկ, թե՛ ոստիկաններ, թե՛ քաղաքացիական անձինք, վնասվածքներ էին ստացել:
Մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։
10 տարի չբացահայտված մնացող քրեական գործը «թավշյա հեղափոխությունից» հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել։
Մեղադրանք է առաջադրել մի շարք նախկին պաշտոնյաների, այդ թվում` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։