Փաշինյանը հյուրընկալել է 4 տարեկան Մարիին. լուսանկարներ

ՀՀ վարչապետն իր աշխատասենյակն է ցույց տվել փոքրիկին։ Մարին հեռացել է նվերներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է 4-ամյա Մարի Սահակյանին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Փաշինյանը հյուրընկալել է 4 տարեկան Մարիին. լուսանկարներ

Մեկ շաբաթ առաջ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում Մարին ցանկություն էր հայտնել հանդիպել Նիկոլ Փաշինյանին և լուսանկարվել նրա հետ:

Փաշինյանը հյուրընկալել է 4 տարեկան Մարիին. լուսանկարներ

Վարչապետը զրուցել է փոքրիկի հետ, նրան ցույց տվել իր աշխատասենյակը, նվիրել մանկական գրքեր և ինտելեկտուալ խաղեր: