Մարգարիտա Սիմոնյանը խոստովանել է, թե ինչի վրա է ծախսում իր ամբողջ աշխատավարձը

RT–ի և Sputnik–ի գլխավոր խմբագիրը հայտարարել է, որ իր ամուսնու` ռեժիսոր Տիգրան Քեոսայանի, հաջողակ լինելու շնորհիվ նրանք ֆինանսական խնդիր չունեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. RT–ի և Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր ամբողջ աշխատավարձը բարեգործության վրա է ծախսում։ Այս մասին նա ասել է YouTube–ի «60 րոպե» ալիքում «լայվի» ժամանակ։

Ինչ ազդեցություն է թողել Նավկայի օրիգինալ նվերը Մարգարիտա Սիմոնյանի 4–ամյա որդու վրա

«Ամբողջ աշխատավարձս բարեգործության եմ տալիս։ Ամբողջը... հենց այն պատճառով, որ պետական ծառայող եմ, և այն աշխատավարձը, որ ստանում եմ, պետական փողեր են», – նշել է Սիմոնյանը։

Գլխավոր խմբագիրն իր այս քայլը ճիշտ է համարում, և նշում է, որ իր ամուսնու` ռեժիսոր Տիգրան Քեոսայանի, հաջողակ լինելու շնորհիվ իրենք ֆինանսական խնդիրներ չունեն։

«Պարզապես պետբյուջեից ստացված այս գումարը ես մարդկանց եմ տալիս, ինձ համար այդպես ավելի հանգիստ է», – ասել է Մարգարիտա Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Տիգրան Քեոսայանն ու Մարգարիտա Սիմոնյանը երկու երեխա ունեն։ 2013 թվականի օգոստոսին նրանք դուստր ունեցան, 2014 թվականի սեպտեմբերին Սիմոնյանը որդի լույս աշխարհ բերեց։