Թող ինքը փորձի վճարել. Եվգենի Պետրոսյանը ֆինանսական հարված է հասցրել Ստեպանենկոյին

Եվգենի Պետրոսյանի փաստաբան Եվգենի Ժորինը ասել է, որ այս ամսվանից արտիստը դադարելու է վճարել այն բնակարանի համար, որում ապրում է Ելենա Ստեպանենկոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ,  1 մարտի — Sputnik. Երգիծաբան Եվգենի Պետրոսյանը հրաժարվել է վճարել այն բնակարանի կոմունալ վճարները, որտեղ հիմա ապրում է նրա նախկին կին ու գործընկեր Ելենա Ստեպանենկոն։ Այս մասին դերասանի փաստաբան Սերգեյ Ժորինն ասել է «Մոսկովսկի Կոմսոմոլեց» թերթի հետ զրույցում։

29 տարին մեկ Եվգենի Պետրոսյանը ամուրի է դառնում. Պետրոսյանը տոնել է ամուսնալուծությունը

«Տիկին Ստեպանենկոն ասում է, որ նա շատ ունևոր կին է, դե թող հիմա  փորձի վճարել։ Այն բավականին մեծ բնակարան է, այնպես որ դրա հաշիվներն էլ են համապատասխան մեծ են` ամսական մոտ 300 հազար ռուբլի», – ասել է Ժորինը համատեղ ունեցվածքը կիսելու վերաբերյալ հերթական դատական նիստից հետո։

Ստեպանենկոյի փաստաբանն իր հերթին նշել է, որ Պետրոսյանն այդքան էլ լավ  չի վարվում։

Զույգի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը նշանակված է մարտի 22–ին։

Դատարանը չեղարկել է Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի ամուսնությունն անցած տարվա նոյեմբերի 16–ին։ Նրանք ավելի քան 30 տարի ամուսնացած էին։ Ապահարզանի պատճառները պաշտոնապես չեն հայտնում։ Երկուսն էլ դիմել են ամուսնալուծության, թեև առաջինը Ստեպանենկոն է հայտ ներկայացրել։

Դատարանը կալանքի տակ է վերցրել է վիճելի ունեցվածքը, որ ամուսիններից ոչ ոք չփորձի յուրացնել այն մինչ դատարանի որոշումը ։Պետրոսյանի ու Ստեպանենկոյի հաշիվները նույնպես կալանքի տակ են։