Երթից հետո Փաշինյանը կնոջ և ընկերների հետ գնաց սուրճ խմելու․ լուսանկարներ

Առավոտյան վարչապետը պետության անունից ներողություն էր խնդրել 2008թ-ի մարտի 1-ի բոլոր զոհերից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. 2008թ-ի մարտի 1-ի ողբերգական դեպքերին նվիրված երթից և ծաղիկներ խոնարհելու արարողությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ գնաց սրճարան։ Sputnik Արմենիայի ֆոտոթղթակիցը նկարել է նրանց։

Երթից հետո Փաշինյանը կնոջ և ընկերների հետ գնաց սուրճ խմելու․ լուսանկարներ

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան ֆեյսբուքյան ուղերձով դիմեց ՀՀ քաղաքացիներին` կոչ անելով միասնականությամբ ու հավատքով հարգել մարտի 1-ի ու բոլոր քաղաքական հետապնդումների զոհերի հիշատակը։ «Պետության անունից ներողություն եմ խնդրում մարտի 1-ի բոլոր զոհերից, քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքացիներից, իշխանական ապօրինությունների զոհերից»,– ասաց նա։

Երթից հետո Փաշինյանը կնոջ և ընկերների հետ գնաց սուրճ խմելու․ լուսանկարներ

Փաշինյանի խոսքով` մարտի 1-ի զոհերը միայն այդ կրակոցներին զոհ գնացած անձինք չեն, այլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին, իր իրավունքի համար պայքարող յուրաքանչյուր ցուցարարը, քանի որ կրակողը թիրախավորել էր ոչ թե կոնկրետ քաղաքացուն, այլ նրանցից պատահական մեկին։

Երթից հետո Փաշինյանը կնոջ և ընկերների հետ գնաց սուրճ խմելու․ լուսանկարներ

Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը կդառնա ոչ աշխատանքային, մարտի 1-ն էլ կամրագրվի օրենքով. ԶԼՄ

Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար, որի արդյունքում հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։

Երթից հետո Փաշինյանը կնոջ և ընկերների հետ գնաց սուրճ խմելու․ լուսանկարներ

Մարտի 1-ի երեկոյան ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար գործողություն էր իրականացրել։ Դրա հետևանքով հարյուրավոր մարդիկ՝ թե՛ ոստիկանության աշխատակիցներ, թե՛ քաղաքացիականներ, վնասվածքներ էին ստացել: Մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

10 տարի չբացահայտված մնացող քրեական գործը «թավշյա հեղափոխությունից» հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել։ Մեղադրանք է առաջադրել մի շարք նախկին պաշտոնյաների, այդ թվում` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։