Բոզոյան. «Փաշինյանը հայտնվելու է իր իսկ լարած թակարդի մեջ»
© Sputnik
Քաղաքագետ Բոզոյանի գնահատմամբ ՝Փաշինյանը հայտնվելու է իր իսկ լարած թակարդի մեջ. նրան չի հաջողվի փոխել բանակցությունների ֆորմատը: Ադրբեջանն արդեն հայտարարությամբ բացառել նման հնարավորությունը, միջնորդներն էլ չեն պնդի:
«Իսկ եթե Արցախին բանակցային կողմ դարձնել չհաջողվի, բանակցությունները փակուղի կմտնեն, և դեստրուկտիվ կողմն ու մեղավորն այս անգամ կդառնա Հայաստանը, որը փորձում է բան փոխել արդեն ամրագրված բանակցությունների ֆորմատում: Արդյունքում շահեկան դիրքում կհայտնվի Ադրբեջանը»,– ասում է քաղաքագետը:
Բոզոյանի կարծիքով` եթե բանակցություններն ավարտվեն փակուղով, ապա կառաջանա պատերազմի մեծ վտանգ: