ՀՀ հատուկ ծառայությունների հետ կապի կասկածանքով Ֆահրադին Աբասովին Բաքվում հարցաքննում են

Ֆահրադին Աբասովը կալանավորվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից Բաքվի միջազգային օդանավակայանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Հայկական հատուկ ծառայությունների հետ կապերի մեջ կասկածվող Ֆահրադին Աբասովը Ռուսաստանից արտաքսվել է Բաքու, որտեղ նրան ձերբակալելուց հետո հարցաքննում են համապատասխան քննչական մարմիները։

Էլիբեգովա. «Խոջալուի դեպքերի բացահայտումը ձեռնտու չէ Ադրբեջանին»

Այդ մասին հաղորդում է Sputnik Ադրբեջանը՝ հղում անելով երկրի պետական անվտանգության ծառայությանը։

Ֆահրադին Աբասով օղլուն մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 հոդվածով (ազգային թշնամանքի սերմանում)։

Քանի որ Մոսկվայի Լյուբերեցկի շրջանի տարածքում Աբասովի ժամանակավոր բնակության ժամկետը լրացել էր, քաղաքային դատարանը փետրվարի 28-ին նրան արտաքսելու որոշում է կայացրել։ Դրանից հետո նույն օրը Աբասովը ձերբակալվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից Հեյդար Ալիևի անվան Բաքվի միջազգային օդանավակայանում։

Քննչական մարմինները ներկա պահին ստուգում են Աբասովի՝ Հայաստան այցելելու, հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու և Հայաստանի տարածքում անցկացված միջոցառումներին մասնակցելու մասին տեղեկությունները։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը փետրվարի 26-ին որոշում էր կայացրել Աբասովին Ադրբեջան արտահանձնելը մերժելու մասին։ Սակայն նրան արտաքսել են վարչական կարգով։