Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն Արցախ կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանին հողեր հանձնելու մասին պնդումները շահարկումներ են։ Նրա խոսքով՝ «ոչ մի թիզ հող հետ չենք տալու»։
«Արթուր Վանեցյանի հայտարարությունը վկայում է Ադրբեջանի տարածքները բռնազավթելու մեջ Հայաստանի ուղիղ մասնակցության և իրենց բռնակցման քաղաքականությունն արդարացնելու ձգտման մասին։ Հիշեցնենք, որ հենց Հայաստանն է պատասխանատվություն կրում նման սադրիչ արտահայտությունների բացասական հետևանքների համար», - գրել է Աբդուլաևան։
Արցախի հարավային շրջաններ կատարած այցի ընթացքում Վանեցյանը քննարկել է Արաքս գետի ափի տարածքները բնակեցնելու ծրագիրը։ Մասնավորապես, ծրագրվում է կառուցել Արաքսավան բնակավայրը, այնտեղ զարգացնել գյուղատնտեսությունը և ստեղծել ենթակառուցվածքներ։ Վանեցյանի կարծիքով՝ տարածքների վերաբնակեցումն անվտանգության հիմնական երաշխիքներից է։
Վերջին ամիսներին Հայաստանի նոր իշխանություններին պարբերաբար մեղադրում են Ադրբեջանի հետ անդրկուլիսային պայմանավորվածությունների մեջ։ Իշխանություններն ամենաբարձր մակարդակով հերքում են այդ մեղադրանքները։