Արտակարգ դեպք Երևանում. «Հայփոստի» բաժանմունքը փորձել են թալանել

Քաղաքացին մտել է բաժանմունք և գումար պահանջել «Հայփոստի» աշխատակցից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. գլխարկով ու բաճկոնով քաղաքացին Այսօր՝ մարտի 1-ին, կողոպուտ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում մտել է Սեբաստիա 27 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ-ի 0065 փոստային բաժանմունք և աշխատակցից գումար պահանջել:

Երևանի կիսակառույցներից մեկում շինարարական վերելակը պոկվել է. կան տուժածներ

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, փոստ ներխուժողը դիմադրության հանդիպելուց հետո փոստից գողացել է 2 հազար դրամ և փախել:

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության փորձաքրեագետները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ–հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կողոպուտ կատարողի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ: