ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Գյումրիում որպես անհետ կորած որոնվող 14 ամյա աղջկան ոստիկանները հայտնաբերել են ծանոթներից մեկի տանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Sputnik Արմենիան, Ոստիկանության ծառայողների որոնողական աշխատանքների արդյունքում փետրվարի 28-ին որոնվող 14-ամյա Անժելա Վարդևանյանը հայտնաբերվել էր Գյումրիում:
Sputnik Արմենիային Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը տեղեկացրեց, որ աղջիկն ինքը վկայություն է տվել այն մասին, որ իրեն ոչ մեկը չի առևանգել և իր հանդեպ բռնի ուժ չի կիրառվել:
«Նախապատրաստվում են նյութեր: Իրականացվելու է դատաբժշկական փորձաքննություն»,-նշեց Կարեն Գաբրիելյանը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Գյումրի քաղաքի բնակիչ, 2005 թվականին ծնված Անժելա Վարդևանյանը: Նա փետրվարի 26-ին ժամը 10-ն անց 30-ի սահմաններում դուրս էր եկել տնից՝ դպրոց գնալու նպատակով: