Սումգայիթի ջարդերն ատելության և քսենոֆոբիայի շարունակական դրսևորումն են. ԱԳՆ

ՀՀ արտգործնախարարությունը Սումգայիթի ջարդերի վերաբերյալ հայտարարություն է տարածել Twitter–ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. 1988 թ. հայերի ջարդերը Սումգայիթում ատելության և քսենոֆոբիայի շարունակական դրսևորումն են։

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման անօտարելի իրավունքի իրացումն ուղղված է զանգվածային ոճրագործությունների և ատելության դեմ կենսական անվտանգության երաշխավորմանը»,– այս մասին նշված է ՀՀ արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ։

Գրառմանը կից նշված է «այլևս երբեք» հեշթեգը։

​1988թ.–ի փետրվարի 27-29–ը Ադրբեջանի Սումգայիթ հայաբնակ քաղաքում տեղի ունեցած կոտորածների զոհ դարձան տասնյակ հայեր, հարյուրավորները վիրավորվեցին։

Այդ ողբերգությունը բեկումնային կետ դարձավ հայ–ադրբեջանական ազգամիջյան հակամարտության սրման մեջ և հանգեցրեց Սումգայիթից Արցախ ու Հայաստան հայ փախստականների առաջին հոսքերին։