Ձմեռը որոշել է «տոնել» ձմռան վերջին օրը և տաք ու արևոտ օրերից հետո ցույց տալ իր խիստ բնավորությունը։
Հայաստանը սպիտակ վերմակով է ծածկվել։ Այս պահին ձյուն է գալիս Աշոցքում, Ախուրյանում, Արթիկում, Թալինում, Գորիսում, Սիսիանում, Նոյեմբերյանում, Իջևանում, Սևանում, Դիլիջանում։ Երևանցիները նույնպես վայելում են առատ ձյան հեքիաթային տեսարանը։
Հանրապետության որոշ ճանապարհներ այս պահին դժվարանցանելի են։