ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանը Մոսկվայում ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության տնօրինության հետ որոշ ապրանքների ձեռքբերման, մատակարարման, առաքման վերաբերյալ պայմանագրեր է ստորագրել:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«ՀՀ պաշտպանության նախարարի` Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, փետրվարի 26-ից 28-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՌԴ «Ռոսօբորոնէքսպորտ» և ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության տնօրինության հետ որոշ ապրանքների ձեռքբերման, մատակարարման, առաքման վերաբերյալ բանակցությունների և պայմանագրերի վերջնական համաձայնեցման ու ստորագրման գործընթացին»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի հետ քննարկել էր հետագա համագործակցության ուղենիշները։