Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը գերծախս է արել գործուղումների գծով

Կառավարությունը ստիպված է ավելացնել գործուղումների համար բյուջեով հատկացված գումարները` ի հաշիվ աշխատավարձերի ու այլ գումարների:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմը 2019թ.-ի առաջին եռամսյակում գերակատարել է պետական բյուջեով հաստատված արտասահմանյան գործուղումների գծով ծախսերը: Այս մասին նշված է ՀՀ կառավարության նիստում կայացված որոշման մեջ:

Տուր մարդուն իշխանություն ու փող և... ճանաչիր նրան. փորձությունների գայթակղիչ ոլորանները

Դրա համար որոշվել է այս գերծախսը վերականգնել այլ գումարների ու ծախսերի հաշվին` մասնավորապես` աշխատավարձեր և հավելավճարների և գույքի և սարքավորումների վարձակալության համար հատկացված միջոցներից:

Այս փոփոխության արդյունքում ՀՀ վարչապետի աշխատակազմն այս տարվա առաջին եռամսյակում կզրկվի 70 մլն դրամ հավելավճար ստանալու հնարավորությունից, իսկ գույք ու սարքավորումներ կվարձակալվեն 50 մլն դրամով նախատեսվածից պակաս գումարներով, ներկայացուցչական ծախսերն էլ կկրճատվեն 15 մլն դրամով:

Փոխարենը 70 մլն-ով կավելացվեն արտասահմանյան գործուղումների և 20 մլն-ով` «այլ ծախսեր» բյուջետային հոդվածները:

Որոշումն ընդունվեց առանց քննարկման, միաձայն: