ՌԱԴԻՈ

Մելքոնյան. «Կարսում քաղաքային իշխանության մակարդակով հստակ հակահայկական մոտեցումներ կան»

Կարսում ստեղծված իրավիճակի և բանաստեղծ Եղիշե Չարենցին վերագրվող տան քանդման մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։
Sputnik
Մելքոնյան. «Կարսում քաղաքային իշխանության մակարդակով հստակ հակահայկական մոտեցումներ կան»

«Կարսում ադրբեջանցի քաղաքապետի ընտրություններից հետո սկսվել են հայկական պատմամշակութային ներկայության սիստեմատիկ ոչնչացման աշխատանքներ, այսինքն` քանդվում են հին հայկական շենքեր, այն պատրվակով, որ վթարային են, կամ բարեկարգման կարիք ունեն»,-ասում է Ռուբեն Մելքոնյանը։

Նրա համոզմամբ` Կարսում քաղաքային իշխանության մակարդակով կան հստակ հակահայկական մոտեցումներ։

«Շենքի քանդելը կարող է ունենալ նաև քաղաքական ենթատեքստ, քանի որ դրա ներկայիս սեփականատերը պետական հեղաշրջման փորձին նպաստելու համար մեղադրվող Օսման Քավալան է, որը ձերբակալված է»,-մանրամասնում է Մելքոնյանը։

Ռուբեն Մելքոնյանի տեղեկություններով` ժամանակին նպատակ կար այդ շենքը ձեռք բերել ու դարձնել մշակութային կենտրոն։ Ընդգրկված էին հայ համայնքի տարբեր ներկայացուցիչներ, Հայաստանից տարբեր գործիչներ, սակայն, երկար ժամանակ այդ որոշումը իրավական որևէ լուծում չգտավ։ Կառույցի թուրք սեփականատերն էլ բավականին բարձր գին էր ուզում այդ կիսավեր շինության համար։