Կառավարությունն ամփոփեց իր 2018թ-ի գործունեությունը և զեկույցն ուղարկեց ԱԺ

Այն, ինչ նախորդ տարի չի արվել, կարվի այս տարի: Գործադիրն ամփոփեց 2018թ-ի գործունեության ծրագիրը և այն կներկայացնի խորհրդարանին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Կառավարությունն այսօրվա նիստում ամփոփեց իր 2018թ-ի գործունեությունն ու դրա վերաբերյալ զեկույցն ուղարկեց Ազգային ժողովի հաստատման:

«Բոլոր այն կետերը կամ դրույթները, որոնց անդրադարձ չի կատարվել, արտացոլված են ՀՀ կառավարության նոր ծրագրում, և հանձնառությունները կառավարության վերահաստատվել են նոր ծրագրում»,- նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Մհեր Գրիգորյանը։

Հիշեցնենք` ՀՀ կառավարության նախորդ տարվա գործունեության ծրագրի մասին կառավարության հաշվետվությունը քննարկվում ու ընդունվում է հաջորդ տարեսկզբին ՀՀ ԱԺ-ի կողմից: