Ինչպե՞ս կդիմավորենք գարունը. Սուրենյանը շտապում է փարատել մտահոգությունները

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել գարնան առաջին օրվա եղանակային կանխատեսման վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Ձմռան վերջին օրը առատ տեղացած ձյան պատճառով խուճապի մատնված հայաստանցիներին շտապում է ուրախացնել ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։Նա խոստանում է, որ գարունը չի ուշանա։

Ե՞րբ կդադարեն տեղումները Հայաստանում. եղանակի տեսություն

«Գարնան առաջին օրը կդիմավորենք արևով ու ջերմությամբ։ Առաջիկա գիշերը տեղումները բոլոր մարզերում կդադարեն, իսկ առավոտյան ժամերից երկինքը կսկսի պարզել»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրենյանը

Վերջում նա բարի գալուստ է մաղթել գարնանը, իսկ մեր երկրին`խաղաղություն և բարօրություն։

Նշենք, որ այսօր` փետրվարի 28ին ձյան տեսքով տեղումներ են գրանցվել Հայաստանի շատ մարզերում և Երևանում։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ի ցերեկը նվազել է 8-10 աստիճանով: