ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» 5:1 հաշվով հաղթեց «Բորնմուտին», խաղի ընթացքում կարևոր դերակատարություն ունեցավ նաև Հենրիխ Մխիթարյանը։
Հայ ֆուտբոլիստը դարձավ մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ դարձավ:
Հաշիվը բացեց Մեսութ Օզիլը: 27-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկեց հաշիվը:
Հայ ֆուտբոլիստը երկու գոլային փոխանցումները կատարեց երկրորդ խաղակեսում։ 5-րդ գոլի հեղինակն էլ դարձավ Լակազետը։