Գյումրիում կորած աղջիկը հայտնաբերվեց

14 տարեկան աղջիկը դպրոց գնալու նպատակով դուրս էր եկել տնից և չէր վերադարձել։ Մեկ օր անց նրան գտել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Ոստիկանները գտել են 14-ամյա Անժելա Վարդևանյանին։ Facebook սոցիալական ցանի իր էջում այս մասին գրել է ՀՀ ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը։

«Քիչ առաջ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, անչափահասը հայտնաբերվել է Գյումրի քաղաքում»,– գրել է նա։

Նշենք, որ Անջելային փետրվարի 26-ին, ժամը 10-ն անց 30-ի սահմանում դպրոց գնալու նպատակով դուրս է եկել տնից և չէր վերադարձել: