ՌԱԴԻՈ

Էլիբեգովա. «Խոջալուի դեպքերի բացահայտումը ձեռնտու չէ Ադրբեջանին»

Այսօր կան բավականին ամուր փաստական բազա՝ կապված 1988 թվականի փետրվարի 27-28-ին Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի հետ, որոնք Հայաստանը պետք է ճիշտ օգտագործի՝ Ադրբեջանի վրա իրավական ճնշումներ բանեցնելու համար:
Sputnik
Էլիբեգովա. «Խոջալուի դեպքերի բացահայտումը ձեռնտու չէ Ադրբեջանին»

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:

Ինչ վերաբերում է Խոջալուի դեպքերին, որի մասին տարբեր ատյաններում պարբերաբար բարձրաձայնում է Բաքուն, ապա, ըստ փորձագետի՝ Ադրբեջանը, չունենալով հայկական կողմի դեմ փաստարկներ, ամեն տարի սպառնում է գնալ իրավական ճանապարհով, սակայն չի անում դա, քանի որ այդ ճանապարհը ձեռնտու չէ գործող իշխանություններին:

«Այսպես կոչված Խոջալուի կամ ինչպես ընդունված է ասել՝ Աղդամի դեպքերի բացահայտումը ձեռնտու չէ Ադրբեջանի գործող իշխանություններին, քանի որ կարող են բացահայտվել մի շարք փաստեր, որոնք կարող են օգտագործվել հենց նրանց դեմ»,-ընդգծում է Էլիբեգովան:

Փորձագետի խոսքով` դա է պատճառը, որ Ադրբեջանի քաղաքականությունն այդ հարցում կառուցված է փաստերի աղավաղման ու հուզականության վրա: