ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։
Բակո Սահակյանն Արթուր Վանեցյանի հետ այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագիծ. լուսանկարներ
© Photo : press office of the President of Artsakh
Այնուհետև նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել բանակաշինության մի շարք խնդիրների շուրջ և կոնկրետ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Նախագահին ուղեկցել են պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:
Բակո Սահակյանն Արթուր Վանեցյանի հետ այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագիծ. լուսանկարներ
© Photo : press office of the President of Artsakh