ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. ՀՀ նախկին վարչապետ, Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՀ) ռեկտոր Արմեն Դարբինյանի դուստրը` Ալիսա Դարբինյանը, ամուսնացել է Աբու Դաբիում։
Սերգեյ Ավայանի հետ քաղաքացիական գրանցման արարողությունը տեղի է ունեցել Հայաստանի դեսպանատանը, պսակադրությունը` Շարժայի հայկական եկեղեցում, իսկ հարսանեկան արարողությունը` Դուբայում։ Երեք օր և երեք գիշեր տևած հեքիաթային հարսանիքի մասին հայտնել է kamoblog–ը։
Միևնույն ժամանակ Instagram–ում ստեղծվել է Ալիսայի և Սերգեյի ընդհանուր էջը, որտեղ նաև լուսանկարներ են հրապարակվել։
Նշենք, որ Ալիսա Դարբինյանին Հայաստանում շատերը հիշում են Տիգրան Պետրոսյանի հետ համատեղ տեսահոլովակով։