2 էկրանով սմարթֆոն, թե՞ ֆիլմ մոնտաժող հեռախոս. տեխնոհսկաները նոր «ռումբեր» են պատրաստել

LG և SONY ընկերությունները փորձում են հետ չմնալ իրենց մրցակիցներից և նոր սմարթֆոններ են ներկայացրել Իսպանիայում անցկացվող ցուցահանդեսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Կորեական LG-ն և ճապոնական Sony-ն իրենց նոր սմարթֆոնները ներկայացրել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվող WMC 2019 ցուցահանդեսում։

Ի՞նչ տեսք ունի սմարթֆոնը, որը 50 օր անդադար աշխատում է. տեսանյութ

LG–ի նոր V50 մոդելի սմարթֆոնը շատ նման է աշխարհին զարմանք պատճառած ծալվող սմարթֆոններին, և հեշտությամբ կարելի է շփոթել դրանց հետ։ Իրականում այս սմարթֆոնն ունի մեկ էկրան, որին հնարավոր է ամրացնել ևս մեկը։ Վերջինս ներկառուցված կլինի սմարթֆոնից առանձին վաճառվող պատյանի մեջ։ Էկրանները թե՛ չափսերով, թե՛ որակապես տարբեր են։ Երկրորդ էկրանը կարելի է օգտագործել որպես ստեղնաշար, խաղային վահանակ` երկու ծրագիր աշխատեցնելու համար։ V50–ը ընկերության առաջին գաջեթն է, որն աշխատում է 5G ցանցում։ Ընկերությունը առայժմ չի հայտնում, թե երբ և ինչ գնով կվաճառի սմարթֆոնը։

2 էկրանով սմարթֆոն, թե՞ ֆիլմ մոնտաժող հեռախոս. տեխնոհսկաները նոր «ռումբեր» են պատրաստել

Sony ընկերությունը ներկայացրել է առաջին հեռախոսը, որի էկրանն ունի ֆիլմերը մոնտաժելու 21։9 ձևաչափ։ Մոդելն ունի 4K թողունակությամբ OLED էկրան։ Sony–ն իր նոր մոդելը զինել է 3 հիմնական 12 մեգապիքսելանի տեսախցիկով։ Արժեքի և շուկա հանելու մասին ճապոնացիները նույնպես լռում են։

2 էկրանով սմարթֆոն, թե՞ ֆիլմ մոնտաժող հեռախոս. տեխնոհսկաները նոր «ռումբեր» են պատրաստել

Հիշեցնենք, որ Համաշխարհային մոբայլ կոնգրեսը` WMC-ը, ամեն տարի Բարսելոնայում ցուցահանդես է կազմակերպում, որի ընթացքում ներկայացվում են տարվա նորույթները։

Այս տարվա ցուցահանդեսին մասնակցում են թվային աշխարհի բոլոր մեծ ընկերությունները (ավելի քան 2000 ընկերություն), բացի Apple-ից։ Ցուցահանդեսը մեկնարկել է փետրվարի 28-ին և կավարտվի այսօր։