«Կատվի» խաղը, որ մկան մահ չի դառնում. առյուծները խնդրի լուծում են որոնում

Երևանի կենդանաբանական այգու Facebook-ի էջում մի տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես է լցվում առյուծների առօրյան:
Sputnik

Այգու կենդանաբույծ Աննա Ասատուրյանը Sputnik Արմենիային պատմեց, որ նմանատիպ  «խաղերը» կենդանիների համար հավելյալ զբաղվածություն են ստեղծում, որի ընթացքում առյուծները լրացուցիչ մարզում են իրենց մկանները և ստիպված լինում տարատեսակ լուծումներ գտնել իրենց «օրվա հացը վաստակելու» համար:

Ի դեպ, անկախ խաղերի ընթացքում «մատուցվող» կերակուրից, առյուծներից ամեն մեկն օրական մեկ անգամ ստանում է իր բաժին 10 կգ միսը:

Կենդանաբանականից տեղեկացրին նաև, որ այցելուները կարող են իրենք տեսնել առյուծների կերակրման կազմակերպումը, եթե այգում լինեն առավոտյան 11.30-ի շրջանում:

Առյուծների ցուցադրական կերակրում չի լինում միայն կիրակի օրերին: