ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Կահիրեի Ռամսիս կայարանում բռնկած հրդեհի զոհերի թիվը հասել է 28-ի։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, ավելի քան 50 մարդ հոսպիտալացվել է։
Հայտնի է, որ փետրվարի 27-ին արագության տակ գնացքը մխրճվել է պլատֆորմի մեջ, որի հետևանքով գնացքի վառելիքի բաքն այրվել է, այնուհետև պայթել։
Ռամսիս կայարան է այցելել Եգիպտոսի վարչապետը, նա խոստացել է սեղմ ժամկետներում գտնել և պատժել վթարի մեղավորներին։
Հայտնում են, որ Եգիպտոսի տրանսպորտի նախարար Հիշամ Արաֆաթը միջադեպից հետո հրաժարական է տվել։
Միևնույն ժամանակ, կայարանում տեղի ունեցած պայթյունի սարսափելի տեսանյութը տարածվել է սոցցանցերում։ Այդ կադրերում երևում է, ինչպես են ուղևորները ուղեբեռով տեղաշարժվում կառամատույցում, և այդ պահին կայարանին մեծ արագությամբ մոտենում է գնացքը, այնուհետև պայթյուն է տեղի ունենում։