Լյուկ Բեսոնի «Տաքսի» ֆիլմաշարի աստղ Սամի Նասերին եղբոր` Բիբիի հետ այցելել էր Հայաստան` Mix Fight 40 խառը մարտարվեստի մրցաշարին մասնակցելու, ընդ որում նրանք եկել էին ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավերով։
Հյուրերը կարգին զվարճացել են. հանդիպումներ, երգեր, խոստովանություններ։ Այդ ամբողջ ընթացքում Sputnik Արմենիայի ֆոտոթղթակիցներն ակտիվորեն լուսանկարել են հիշվող պահերը և որսացել կադրեր, որոնք առանց չափազանցության կարող են զարդարել դերասանի դիմանկարների պորտֆոլիոն։