ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Հայաստանի ոստիկանության աշխատակիցները Տիգրան Մեծի պողոտայում «ասֆալտին են փռել» մի տղամարդու։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկանները վնասազերծել են Երևանի բնակիչ, 31-ամյա Արամ Խաչատրյանին, որը մի կնոջից փորձել է 600 000 դրամ շորթել։
Նա շանտաժի է ենթարկել կնոջը` սպառնալով համացանցում հրապարակել նրա ինտիմ լուսանկարները և տևական ժամանակ տարբեր չափի գումարներ է շորթել։
Խաչատրյանը բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին և ձերբակալվել։
Ընթանում է քննություն։
Օպերացիա Երևանում. սպառնացել է հրապարակել ինտիմ լուսանկարներն ու «փռվել ասֆալտին»
© Photo : Shamsyan