«Ունենք համազգային օրակարգ, որի նպատակը համազգային նպատակների իրագործումն է». Փաշինյան

Իրան կատարած պաշտոնական այցի առաջին օրվա վերջին հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի և իր գլխավորած կառավարական պատվիրակության հետ ունեցել է տեղի հայ համայնքի հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Հանդիպումը կայացել է Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միությունում: Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա են եղել հազարավոր իրանահայեր, որոնք ՀՀ կառավարության ղեկավարին ողջունել են մեծ ոգևորությամբ, ջերմությամբ և ծափերով:

Մինչ ելույթով ներկաներին դիմելը`  վարչապետը գրառում է կատարել «Արարատ» մարզամշակութային միության պատվավոր հյուրերի գրքում:

Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք տեսանյութում, որը տրամադրել է ՀՀ վարչապետի աշխատակազմը: