Ճակատագրական փետրվար. Մերձավոր Արևելքի ապագան գերտերությունների հետ որոշում է Երևանը

2019 թվականի փետրվարի նախավերջին օրը Մերձավոր Արևելքի համար, կարծես, ամենաճակատագրականն էր։ Համենայնդեպս հենց այս օրը միջպետական մակարդակով մի քանի նշանակալի պաշտոնական այցեր տեղի ունեցան, որոնց մասնակցեցին այն երկրների ղեկավարները, որոնք հիմնական խաղացող են հանդիսանում տարածաշրջանում և առաջին հերթին սիրիական ուղղությամբ։
Sputnik

Արման Վանեսքեհյան, Sputnik  Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Այսուհետ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի դերակատարներից մեկն է նաև Հայաստանը. պատահական չէր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին աշխարհաքաղաքական խնդիրը քննարկեց  բարեկամական Իրանի ղեկավարության հետ։ Սակայն ամեն ինչի մասին հերթով...

Իսրայելը  և՛ սիրիական խնդրի, և՛ Իրանի կողմից սպառնալիքի հարցում հույսը Ռուսաստանի վրա է դնում

Մոսկվայում վերջապես հանդիպեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն. հիմնական թեման, ինչպես և կարելի էր սպասել, դարձավ մերձավորարևելյան խնդիրը։ Իրավիճակը խնդրահարույց տարածաշրջանում իսկապես շատ արագ է փոփոխվում։ Կյանքը զարգանում է և հենց նման` ամենաբարձր մակարդակով, խորհրդատվություններ է պահանջում, ասել է ՌԴ նախագահը։

Հայ-իրանական հարաբերություններում եղանակը շատ լավ է. Փաշինյան

Ի սկզբանե հասկանալի էր, որ Իսրայելի վարչապետը բանակցությունների ժամանակ նախևառաջ կբարձրաձայնի իր հիմնական խնդրի` Իրանի մասին, որը սիրիական հարթակում Ռուսաստանի հետ համատեղ է գործում։

Սկզբունքորեն այդպես էլ եղավ։ Մերձավորարևելյան խնդիրների մասին խոսելիս` Նեթանյահուն բավականին կտրուկ էր և հայտարարեց, որ «տարածաշրջանի կայունության և անվտանգության համար ամենամեծ սպառնալիքը Իրանն ու նրա դաշնակիցներն են»։ «Եվ մենք կանենք մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի թույլ չտանք այդ սպառնալիքն ի կատար ածվի», – նախազգուշացրեց նա։

Հասկանալի է, որ Թեհրանի առկայությունը սիրիական վիճաբանություններում ուղիղ և բաց մարտահրավեր է Թել Ավիվի համար, որը այդ առումով իրականում նախևառաջ հույսը դնում է միջնորդության, կարելի է նույնիսկ ասել, Մոսկվայի օգնության վրա։

Այսուհետ Հայաստանը աշխարհաքաղաքական հարթակում լիարժեք խաղացող է

Իրականում Իրանի և Իսրայելի հակազդման խնդիրը իսկապես գլխացավանք է սիրիական ուղղությամբ գործող բոլոր խաղացողների համար։ Ավելին, կտրականապես միմյանց դեմ վատ տրամադրված լինելը հարվածի տակ է դնում այդ բազմաչարչար երկրում իրավիճակի կայունության գործընթացը։ Բայց չէ՞ որ նույն Մոսկվան իր գլխավոր, ռազմավարական աշխարհաքաղաքական խնդիրը համարում է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը և այնտեղի գործընթացների տեղափոխումը բանակցային դաշտ։

Մեր նպատակն է թույլ չտալ, որ որևէ 3–րդ երկիր միջամտի մեր համագործակցությանը. Ռոհանի

Եվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Թեհրան պետք է դիտարկել նաև այս համատեքստում։ Չէ՞ որ ի սկզբանե պարզ էր, որ Հայաստանը Իրանում կարող է այնպիսի բաների մասին պայմանավորվել, որոնց մասին չեն կարող պայմանավորվել սիրիական դաշտում խաղացող մյուս բոլոր մասնակիցները։

Այն փաստը, որ պաշտոնական Երևանը արդեն ներքաշվել է խաղի մեջ, ակնհայտ դարձավ այն պահին, երբ հայ սակրավորները և բժիշկները ոտք դրեցին Սիրիա, ինչպես նաև այն ժամանակ, երբ Հայաստանը բավականին խիստ և ինքնուրույն հայտարարեց, որ հակաիրանական խաղում Արևմուտքը հանրապետության վրա հույս դնել չի կարող։

Հասկանալի է, որ նույն Փաշինյանի համար պակաս կարևոր (անհրաժեշտ) չէ Հայաստանի հարավային հարևան Իրանի հստակ և կոնկրետ դիրքորոշումը արցախյան հիմնախնդրի և Հարավային Կովկասի տարածաշրջանում փոխհարաբերությունների հարցի վերաբերյալ։ Բացի այդ, Հայաստանը որոշակի տնտեսական և ֆինանսական սպասումներ ունի էներգետիկայի ոլորտում (գազ էլեկտրաէներգիայի դիմաց) Իրանի հետ համագործակցությունից և ԵԱՏՄ շրջանակներում։ Այս ամենի մասին Թեհրանում իհարկե խոսեցին Հայաստանի և Իրանի առաջնորդները։

Տնտեսություն, որ կսպասարկի ԵԱՏՄ, ԵՄ առևտրային հոսքերը. որքա՞ն ներդրում է նախատեսվում

Սակայն Սիրիայում իր մարդասիրական առաքելությամբ Հայաստանն արդեն լուրջ հայտ է ներկայացրել այն բանի համար, որ մասնակցի ավելի բարձր մակարդակի աշխարհաքաղաքական գործընթացներում, քան պարզապես դիմակայությունն է Ադրբեջանի հետ, որը, մեր մեջ ասած, Թուրքիայի հետ մտերիմ հարաբերություններից և Իրանի հետ տարանցման նախագծերից այն կողմ չի գնացել։

Միևնույն ժամանակ քաղաքական կշիռն ու ազդեցությունը տարածաշրջանում պետք կգան առաջիկայում և՛ Երևանին, և՛ Բաքվին, քանի որ նույն արցախյան կարգավորման գործընթացը տեղում չի դոփում...

Ինչևէ, խոսելով  ընդհանուր առմամբ մերձավորարևելյան տարածաշրջանի և մասնավորապես Սիրիայի համար հենց այս օրվա կարևորության մասին՝ պետք է հատուկ նշել ևս մեկ նշանակալի  հանդիպում։

Անկարայում հանդիպում են ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր խորհրդական Ջարեդ Քուշները։

Այս հանդիպման մանրամասները միջազգային ԶԼՄ–ները չեն բացահայտել (հավանաբար, արդյունքների մասին որևէ հայտարարություն չի եղել)։

Սակայն ավելի վաղ արդեն խոսվել էր այն մասին, որ Քուշները կփորձի հարթել Վաշինգտոնի և Անկարայի միջև առկա ծայրահեղ լարված հարաբերությունները, ինչպես նաև կքննարկի Սիրիային, հակաահաբեկչական պայքարին, տարածաշրջանային և տնտեսական խնդիրներին առնչվող հարցեր։