Հայաստանում 14 տարեկան աղջիկ է կորել. լուսանկար

Գյումրեցի աղջիկը դպրոց գնալու նպատակով տնից դուրս է եկել և չի վերադարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ոստիկանության Մուշի բաժինը որոնում է Գյումրի քաղաքի բնակիչ, 2005 թվականին ծնված Անժելա Վարդևանյանին։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Անժելա Վարդևանյանը փետրվարի 26-ին, ժամը 10-ն անց 30-ի սահմաններում դուրս է եկել տնից՝ դպրոց գնալու նպատակով:

Ոստիկանությունը խնդրում է, որ նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողները դիմեն ոստիկանության Մուշի կամ մոտակա բաժին, զանգահարել՝ 1-02, /0312/ 5-85-54 հեռախոսահամարներով:

Հայաստանում 14 տարեկան աղջիկ է կորել. լուսանկար