Ձմեռը փոշմանել է. ջերմաստիճանի նվազում, տեղումներ. եղանակի տեսություն

Առաջիկա օրերի համար օդերևութաբանները տեղումներ են կանխատեսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Հանրապետության տարածքում փետրվարի 27-28-ը, մարտի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` ձնախառն անձրևի և անձրևի տեսքով: Մարտի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը 27-ից 28-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 27-28-ը, մարտի 1-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ թաց ձյան տեսքով: Մարտի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի