«Ուրարտու Վիվարո» հայկական թիմը Երևանում կայացած ԵԱՏՄ բասկետբոլի Գավաթի խաղարկության ժամանակ հաղթել է ռուսական «Արսենալ» (Տուլա) թիմին` 92-72 հաշվով, ու նվաճել է ԵԱՏՄ Գավաթը։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանի «Բարսի Ատիրաու» թիմը։ Իսկ երրորդ տեղը կիսել են Բելառուսի «ՑՕՐ Բորիսֆենը» ու ռուսական «Արսենալը»։
Լավագույն ծանր հարձակվող ճանաչվեց հայկական թիմի խաղացող Հենրի Շեյնը, որը ռուսաստանցիներին հաղթելուց հետո չկարողացավ զսպել արցունքները, բարձրացավ զամբյուղի վրա և ուրախացրեց դահլիճում նստած երկրպագուներին ու երեխաներին։
Իսկ մրցաշարի լավագույն խաղացող ճանաչվեց Թադե Քեշիշյանը. հենց նա էր ամենաշատ երեք միավորանոցները խփում։ Եվ իհարկե՝ հանգիստ ու չափի մեջ զգացմունքային Միքայել Պողոսյանը չէր կարող չստանալ մրցաշարի լավագույն մարզիչի տիտղոսը։