«Շերեմետևոյում» Բաքվից ժամանած ինքնաթիռի միջադեպի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել

Քրգործի հետաքննության ընթացքում մանրակրկիտ կստուգվի օդանավի և թռիչքուղու տեխնիկական վիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Բաքվից ժամանած բիզնես–ջեթի հետ կապված արտակարգ դեպքից հետո քրեական գործ է հարուցվել «Երթևեկության անվտանգության կանոնների խախտման և օդային տրանսպորտի շահագործման» մասին գործի շրջանակում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՌԴ ՔԿ տրանսպորտի գծով Մոսկվայի միջտարածաշրջանային քննչական վարչության պետի ավագ օգնական Լարիսա Մարկովեցը։

Արտակարգ դեպք Բաքվից ժամանած ինքնաթիռի հետ. այն «Շերեմետևոյում» դուրս է եկել թռիչքուղուց

«Քննությունը պարզել է, որ 2019 թվականի փետրվարի 26-ին ժամը 13.00–ին Gulfstream օդանավը, որն իրականացնում էր Բաքու–Մոսկվա մասնավոր չվերթը, «Շերեմետևո» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց», – ասել է Մարկովեցը։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել քննչական խումբ, դեպքի հանգամանքներն ու պատճառները պարզվում են։  Քրեական գործի հետաքննության ընթացքում մանրակրկիտ կստուգվի օդանավի և թռիչքուղու տեխնիկական վիճակը, ինչպես նաև գնահատական կտրվի անձնակազմի և ցամաքային ծառայությունների գործողություններին։