ՌԱԴԻՈ

Մարգարով. «Մեր ակնկալիքն է Արցախի դե ֆակտո կարգավիճակի անցումը դեպի դե յուրե կարգավիճակ»

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման և դրա ակնկալիքների մասին է Sputnik Արմենիայի եթերում խոսել ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը։
Sputnik
Մարգարով. «Մեր ակնկալիքն է Արցախի դե ֆակտո կարգավիճակի անցումը դեպի դե յուրե կարգավիճակ»

Նա կարևորում է հանդիպման մասին տեղեկության աղբյուրը և նշում, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին սովորաբար մենք պետք է տեղեկություն ստանանք ոչ թե ադրբեջանական, այլ մեր համապատասխան ծառայություններից` հայկական կողմից, բացի այդ, դրա մասին կարող են հայտարարել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք հանդես են գալիս որպես հակամարտության կարգավորման միջնորդ։

Աղբյուրների ճշտման խնդիր կա, որն արժե միշտ անել։

«Ինչ վերաբերում է հնարավոր հանդիպման բովանդակային մասին, ապա պարզ է, որ երկու կողմերն այսօր ունեն այն դիրքորոշումները, որոնք էական փոփոխության չեն ենթարկվել նախորդ շրջանի համեմատ։

Եթե հանդիպման նպատակը լարվածությունը թուլացնելն է,  դա խնդիր մինիմումն է»,–նշում է Մարգարովը։

Քաղաքագետն ընդգծում է, որ հայկական կողմի ակնկալիքն է Արցախի դե ֆակտո կարգավիճակի անցումը դեպի դե յուրե կարգավիճակ և դրա հետ ասոցացվող այն գործընթացը, որի ընթացքում կողմերը կհասնեն համապատասխան խաղաղության հիմնադրույթներին։ Որ գոյություն ունեցող կարգավիճակը ստանա միջազգայնորեն ճանաչված երաշխիքներ և ոչ խաղաղություն, ոչ պատերազմ վիճակից անցում կատարվի խաղաղություն վիճակին, որը ձեռնտու է ամբողջ տարածաշրջանի համար։